Տարբեր տվյալներ կան, առաջիկա շաբաթվա ընթացքում կամփոփենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան գումար է վերականգնվել պետական բյուջե վերջին 6 ամսում:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդարացվել են արդյո՞ք իր սպասելիքները, Փաշինյանը նշել է, որ սպասած ասելը ճիշտ չէ, քանի որ գործընթացը շարունակվում է:
Ինչ վերաբերում է հնարավոր ֆորսմաժորային զարգացումներին և նրան, որ ՀՀԿ-ն կարող է դեմ կանգնել իր ծրագրերին, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նման բան չի կանխատեսում: