Քաղաքականություն 

ՀԲ-ի ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի խմբի ղեկավար Նիկոլաս Ահյուսուսսի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ կարևորում է ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման ողջ ընթացքի նկատմամբ: «Այս ծրագիրը գյուղացիական տնտեսությունները մեծ ոգևորությամբ են ընդունել, որին ականատես ենք եղել մարզեր այցելելու ժամանակ: Ծրագիրը խթանել է նաև անասնապահության զարգացմանը, որի արդյունքում անասնագլխաքանակի 20 տոկոս աճ է արձանագրվել»,- ասել է նախարարը:

Պարոն Ահյուսուսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ միշտ հաճույքով է գալիս Հայաստան և այս անգամ երկու կարևոր նորություն է փոխանցելու: «Համաշխարհային բանկը գոհ է ծրագրի իրականացման արդյունքից և հաստատել է երկրորդ ծրագիրը, որը կապահովի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շարունակականությունը»,- նշել է խմբի ղեկավարը:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները նոր թափ են հաղորդում ծրագրի ընթացքին:

Նույն շարքից