Հասարակություն 

Բակո Սահակյանը հանդիպել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակության հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ»  (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ԱՐԻ կազմակերպության ներգրավվածությունն Արցախի զարգացման ու շենացման գործում՝ հավելելով, որ դրա շնորհիվ մեր հանրապետությունում կյանքի են կոչվել մի շարք ռազմավարական ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից