Քաղաքականություն 

Կենսաթոշակային նոր համակարգի դեմ բողոքների շնորհիվ կառավարությունը կքանդի արխիվները. «Հրապարակ»

analitik.am

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ քննադատություններն ու բողոքները կստիպեն կառավարությանը քանդել արխիվները։ Փոխանակ այս բողոքներին ու դժգոհություններին ընթացք տալու՝ որոշել են աղմկող ԲՀԿ-ի «դեմը դնել» իրենց արխիվային համաձայնությունները նույն համակարգի մասին։ Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2008-2012 թթ. կոալիցիայի շրջանակում ԲՀԿ ենթակայության տակ էր։

Բացի այդ, ԲՀԿ-ական պատգամավորներն Ազգային ժողովում անաղմուկ դակում էին իրենց դաշնակից ՀՀԿ-ի առաջարկները, որոնց «հետևանքներով» հիմա են սկսել մտահոգվել, երբ ընդդիմություն խաղալու ժամանակն է եկել։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ականների նախկին դրվատանքներն այս համակարգին տարբեր ձևաչափերով կներկայացվեն հանրությանը»,–գրում է թերթը։

Նույն շարքից