Քաղաքականություն 

Այս ամիսներին ես համոզվել եմ, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են. Գևորգ Կոստանյան

analitik.am

Շատ բարդ է ինձ մեղադրել անսկզբունքայնության մեջ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրեն մեղադրում են անկսզբունքայնության մեջ:

Ավելի վաղ Կոստանյանն իր աջակցությունն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ՝ նշելով, որ Փաշինյանն ազնիվ մարդ է ու ունի ազնիվ նպատակներ:

Կոստանյանի խոսքերով, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ առնչություն է ունեցել, կհասկանա, որ այդ ծառայության իմաստը հենց ծառայությունն է հայրենիքին. «Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելու չեմ էլ շեղվելու, եթե որևէ մեկը կհայտարարի հակառակը, ես կլսեմ հիմնավորումները»:

ՀՀԿ-ական պատգմավորի պնդմամբ, վերջին ամիսների ընթացքում տեսել և համոզվել է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են և ուղղված են պետության բարօրությանը. «Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է երկրի բարօրությամբ, պետք է օգնի, որ այդ նպատակներն իրագործվեն»։

Նույն շարքից