Քաղաքականություն 

Գևորգ Կոստանյանը՝ այն մասին, թե ինչպես է Սերժ Սարգսյանն ընդունել իր որոշումը

analitik.am

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը և միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշումներին: Լրագրողնեի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ազնիվ է նպատակների և ցանկությունների մեջ:

Կոստանյանը նշեց, որ ինքը կուսակցական չէ, չի եղել ու երբեք չի էլ լինելու մի պարզ պատճառով. «Կուսակցական լինելու պարագայում դու կաշկանդված ես կուսակցական շահերով, անուններով և կարգապահությամբ: Ես երբեք չեմ եղել կուսակցական, որ երբևէ կաշկանդվածություն չունենամ իմ դիրքորոշումն արտահայտելու տեսանկյունից: Սակայն ես մնում եմ եմ թիմի անդամ»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգմավոր Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Հանրապետական պատգամավորներից ոմանց վրա ճնշումներ են եղել, Կոստանյանը նշեց, որ իր վրա ճնշում չի եղել:

Նույն շարքից