Քաղաքականություն 

Գևորգ Կոստանյանը նոր պաշտոն կունենա

analitik.am

Ես տարբեր տարիներին առաջարկություններ եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններում, երկրերում աշխատելու համար, այս փուլում առաջարկությունն ուժի մեջ է: Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորը նշել է, որ ամենաուշը մինչև դեկտեմբերի 20-ը պետք է իր վերջնական դիրքորոշումը հայտնի. «Խոսքը վերաբերում է ԵՄ դատախազությունում աշխատելուն: Այն սկսելու է գործել 2020 թվականի հունվարից: Սակայն 2019 թվականից գործելու է ԵՄ դատախազության կազմավորման աշխատանքի կառուցվածքային հարցերը»:

Կոստանյանն ասաց, որ առաջարկությունն իր կողմից ընդունվել է և վերջնական պատասխան տալու ժամանակ կասի այդ մասին:

Նույն շարքից