Քաղաքականություն 

Սա Նիկոլ Փաշինյանի կամ Սերժ Սարգսյանի երկիրը չէ, սա մեր երկիրն է. Գևորգ Կոստանյան

analitik.am

Մենք ունենք երկրի ղեկավար, եթե նա ձախողեց, ձախողելու են բոլորը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանի խոսքերով, յուրաքանչյուրն իր մասնագիտության և գիտելիքների մակարդակով օգնել է երկրի ղեկավարությանը. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օգնում են նաև քննադատություններով: Եթե կառավարությանը չքննադատես, այդ կառավարությունը դատապարտված է ձախողման: Այս երկիրը մեր երկիրն է, ոչ Նիկոլ Փաշինանի երկիրն է, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի: Եթե որևէ կառավարություն ձախողեց, ձախողելու ենք մենք ու մեր ընտանիքները: Ես ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած դեպքում, ցանկացած ֆորմատով օժանդակել կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին: Ասել եմ, որ նրա նպատակներն ու սկզբունքներն ազնիվ են և քանի դեռ ազնիվ են, ես ամբողջ ծավալով օժանդակելու եմ՝ նաև երկրից դուրս»:

Նույն շարքից