Քաղաքականություն 

Մենք այսօր պատռել ենք «կովկասյան կավճե շրջանակը».Իրակլի Ալասանիա

analitik.am

Եվրաինտեգրացիայի հաջողություններին զուգահեռ Վրաստանի առջև նոր մարտահրավերներ և վտանգներ են ծառանում: Ինչպես տեղեկացնում է Georgia Times-ը՝ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան.

«Այն, ինչ ձևակերպվում է Վիլնյուսի գագաթնաժողովին, մեր ողջ հասարակության վերջին 25 տարվա ջանքերի արդյունքն է: Մենք երբեք այսքան չենք մոտեցել Եվրոպային: Գործնականորեն կարելի է ասել, որ մենք այսօր պատռել ենք «կովկասյան կավճե շրջանակը» և ամուր կանգնել ենք դեպի եվրոպական ընտանիքը տանողը ճանապարհին»,-հայտնել է Ալասանիան:

Բացի այդ՝ նախարարը հայտարարել է, որ հաջողություններին զուգահեռ Վրաստանի համար մեծանում են մարտահրավերները և վտանգները: Նա նշել է, որ անհրաժեշտ է նպատակային աշխատանքներ իրականացնել, որպեսզի «իրենց հակառակորդները չկարողանան կասկածի տակ դնել Վրաստանի եվրոպական ուղին:

Նույն շարքից