Քաղաքականություն 

Մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում ու չի ներում. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով գնալու է ինքնալուծարման: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Հարցին, թե ինչ ձևաչափով է ԲՀԿ-ն մասնակցելու ընտրություններին, Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ մասով որևէ քննարկում դեռ չի եղել, առաջիկա օրերին, բոլոր որոշումները կլինեն հրապարակային:

ԸՕ-ի մասով պատգամավորն ասաց, որ իրենց հիմնական առաջարկներն ընդունվել են՝ նշելով, որ դրանցից մեկն օրինակ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն է. «Մենք մի դիտարկում ունենք, որ պարտադիր օրենքի ուժով ֆիքսվի 4-րդ ուժի ներկայությունը, որի համար նվազագույն շեմ պետք է սահմանվի գոնե 2 կամ 3 տոկոս»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն լքողներին, Զոհրաբյանը նշեց, որ դա նրանց բացարձակ իրավունքն է. «Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը և որպես մարդ, և որպես քաղաքական գործիչ ինձ համար փակ են, ես նրանց չեմ անդրադառնալու»:

Զոհրաբյանի խոսքերով, մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում ու չի ներում:

Նույն շարքից