Քաղաքականություն 

Կլինեն նաև բարիկադների մյուս կողմում գտնված մարդիկ. Ովքեր են լինելու Փաշինյանի ուժի ցուցակում ԱԺ ընտրությունների ժամանակ

analitik.am

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում լինելու է հեղափոխության քաղաքական թիմը, պետք է լինի ՔՊ կորիզը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշել է, որ որևէ որոշում դեռ չկա, իսկ իր անձնական կարծիքով ցուցակի առաջնային շարքերում պետք է լինեն գործադիրում ընդգրկված անձինք, կլինեն մարդիկ, ովքեր ՔՊ անդամներ չեն, քանի որ ցուցակը պետք է լինի ներառական և ընդգրկի զանազան ոլորտներում հայտնի գոծիչների, մասնագետների. «Պետք է հաշվի առնել ԱԺ-ում հանձնաժողովների աշխատանքը, պատվիրակությունների աշխատանքը: Ցուցակը պետք է կազմվի այս ամեն ինչը հաշվի առնելով»:

Ցուցակը, Միրզոյանի կարծիքով, կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:

Առաջին փոխվարչապետի խոսքերով, եթե լինի դաշինք, այն լինելու է Իմ քայլը դաշինքը, որտեղ հնարավոր է լինեն նաև մարդիկ, ովքեր եղել են բարիկադների մյուս կողմում:

Նշենք, որ այսօր խորհրդարանում առաջին փոխվարչապետը հանդիպեց ԵԼՔ խմբակցության հետ՝ քննարկելով նոր ԸՕ նախագիծը: Այս մասով պարոն Միրզոյանը նշեց, որ տեխնիկական հարցեր են եղել միայն, որևէ սկզբունքային տարաձայնություն չի եղել:

Նույն շարքից