Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանն ինձ չի հետաքրքրում. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Մենք մեր ցուցակը կազմելու ենք այն սկզբունքով, որով կորոշի ԲՀԿ-ն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ կայանալիք ընտրություններին ընդգրկված լինելու են արդյու՞ք կուսակցության ցուցակում գործարարներ:

Զոհրաբյանը նշեց, որ այս պահին որևէ քննարկում չկա, թե ինչ սկզբունքով է կազմվելու ցուցակը, երբ լինի կտեղեկացվի:

Հարցին, թե լինելու է արդյո՞ք ցուցակում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորն ասաց, թե պնդելու է, որ ցուցակը գլխավորի հենց նա:

Զոհրաբյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ. «Օլիգարխն այն մարդն է, ով պետական լծակներն օգտագործում է սեփական բիզնեսի բարեկցության համար»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների մասով Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, պատգամավորը հայտարարեց, որ Քոչարյանն իրեն չի հետաքրքրում և նրա տեսակետները չի մեկնաբանելու:

Նույն շարքից