Հայաստան Քաղաքականություն 

Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասով Հանրապետականի որոշումը դեռ չկա

analitik.am

Մենք պայմանավորվել ենք, որ առաջարկություններն անենք, իսկ կառավարության ներկայացուցիչներն ասել են, որ կքննարկեն և նորից քննարկման արդյունքում կկայացվի որոշում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ԸՕ-ի շուրջ կառավարության հետ քննարկումների մասին:

Բաղդասարյանի խոսքերով, հանգիստ քննարկումներ են ընթանում, որովհետև Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ, այն հետագա ընտրությունների ճակատագրի հետ կապված սահմանադրական օրենք է, որ պետք է մանրամասնորեն քննարկվի, որպեսզի նախկինում թույլ տրված սխալները չկրկնվեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ ԸՕ-ի շուրջ քննարկումները պետք է լրջացնել և առաջինից երկրորդ ընթերցման ժամկետը երկարացվի, որպեսզի հնարավոր լինի առաջարկները նորմալ քննարկել:

Պատգամավորի խոսքերով, նախընտրելի է, որ ԸՕ-ն չլինի խոցելի:

Բաղդասարյանը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ ընտրություններին մասնակցելու մասով որոշումը դեռ չի կայացվել:

 

Նույն շարքից