Հայաստան Քաղաքականություն 

Նոր նշանակումներ՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից

analitik.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մի շարք նշանակումներ են տեղի ունեցել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հակոբ Սիմիդյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արամ Թարվերդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արշակ Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Պարսիլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ:

Նույն շարքից