Գլխավոր Հասարակություն 

Կերչի քոլեջի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 18-ի. Ենթադրյալ ահաբեկիչն ինքնասպան է եղել

analitik.am

Կերչի քոլեջներից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 18 մարդ: Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Աքսենովի խոսքերով, վիրավորների թիվը հասնում է 40-ի:

ՌԴ Քննչական կոմիտեից հայտնում են, որ տուժածների մեծ մասը երեխաներ են:

Ինչ վերաբերում է ենթադրյալ ահաբեկչին, ապա նա ինքնասպանություն է գործել: Խոսքը նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանողի 18-ամյա Վլադիսլավ Ռուսլյակովի մասին է:

 

 

Նույն շարքից