Քաղաքականություն 

Թրամփի խորհրդականն Ադրբեջան կմեկնի հոկտեմբերի 24-ին

analitik.am

ԱՄՆ նախագահի ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն Ադրբեջան կայանալու է հոկտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

Ավելի վաղ Բոլթոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ին այցելելու է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ՝ առաջ տանելով ամերիկյան հետաքրքրությունները՝ կապված անվտանգային հարցերի հետ:

Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ ամերիկացի պաշտոնյան քննարկելու է տարածաշրջանին վերաբերող հարցեր:

 

Նույն շարքից