Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Մեծամորում. 37-ամյա տղամարդ է մահացել

analitik.am

Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել:

Մեկնած օպերատիվ խումբը հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ննջասենյակի հատակին հայտնաբերել է 1981 թ. ծնված Նվեր Ավագյանի դիակը:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից