Հասարակություն 

Կերչում 18 մարդու կյանք խլած պայթյունի պատճառը հնարավոր է անպատասխան սերն է

analitik.am

Կերչի քոլեջում 18 մարդու կյանք խլած պայթյունի պատճառը հնարավոր է եղել է անպատասխան սերը: Ենթադրյալ հանցագործը, ով նույն քոլեջի 4-րդ կուրսի 18-ամյա ուսանող է, սոցկայքում վերջին գրառումն արել է հետևյալ բովանդակությամբ «Սիրում եմ քեզ, արևս»:

Հայտնի է, որ երիտասարդ տղան ապրում էր մոր հետ, ով բժշկական կենտրոնի աշխատակցուհի է: Հայրը նրանց հետ չի ապրել:

FlashCrimea-ը ևս գրում է, որ հանցագործության պատճառն ամենայն հավանականությամբ եղել է անպատասխան սերը: Երիտասարդը ցանկացել է սպանել աղջկան, ում սիրել է, սակայն այդ սերը եղել է միակողմանի:

 

 

Նույն շարքից