Հասարակություն Ֆեյսբուք 

Նյուրնբերգը հաղթած Բարու դատն էր պարտված Չարի հանդեպ...Այսօր Յուրի Տեփանոսյանի տարեդարձն է

analitik.am

Վարուժան Ավետիսյանը քավարան անցնելու ու հայկական Նյուրնբերգի առաջ կանգնելու պահանջ է ներկայացնում մարդկանց...

Վարուժան Ավետիսյանը՝ մարդկա՜նց...

Աստծո և մարդկանց հանդեպ ամենամեծ մեղքը գործած՝ «մի՝ սպանիր» պատվիրանի վրա թքած ու կոխռկճած Վարուժան Ավետիսյա՜նը:

Աստծո և մարդկանց հանդեպ դրանից էլ մեծ մեղք գործած՝ սպանության համար մեղա չեկած ու չապաշխարած Վարուժան Ավետիսյա՜նը:

Ձեզ՝ ոչ միայն կրակածներիդ, նաև կրակողի կողքին կանգնածերիդ, լռածներիդ, անմեղ արյան տակ մտածներիդ, մեղա չեկածներիդ, բոլորի՛դ՝ նույնիսկ քավարանի դռներին մոտ չեն թողնելու, շրջանցելով՝ ուղարկելու են ուղիղ ձեր տեղը, որովհետև քավարանից առաջ ապաշխարանք պիտի լինի, իսկ դուք ոչ միայն անհաղորդ եք ապաշխարանքի Լույսին, այլև փախչում եք ու հեռվից հոխորտում՝ արնոտ մատներդ թափ տալով:

Ձեր ձեռքերի կարմիրին նայեք, ձեր հոգու գույնին նայեք ու զարհուրեք...

Ու նաև Նյուրնբերգով մի հոխորտացեք. Նյուրնբերգը հաղթած Բարու դատն էր պարտված Չարի հանդեպ: Դուք ո՛չ Հաղթած եք, ո՛չ Բարի: Դուք մա՜րդ եք սպանել, դուք ծնողներ եք որդեկորույս դարձրել, դուք երեխաներ եք որբացրել ու չե՜ք ապաշխարել...

Դուք արդեն իսկ պարտված եք ու եթե երկրային կյանքում դեռ կարող եք հոխորտալ (ինչ անես՝ անբարոյական ժամանակներ են), ապա Վերևում պապանձվելու և պարտվելու եք ընդմիշտ ու հավիտյանս հավիտենից...

Հ․Գ․Այսօր մեր սպանված գործընկեր Յուրի Տեփանոսյանի տարեդարձն է...

Ծնունդդ շնորհավոր, դու քո արյունը տվեցիր, որ մերը չհոսի...

Խոնարհվում ենք...

Աննա Ասլանյան

Նույն շարքից