Քաղաքական 

Միջուկային համաձայնությունն ուժի մեջ կմտնի հունվարի սկզբին

Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև Ժնևում կնքված պատմական միջուկային համաձայնությունն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի սկզբին, ինչի մասին տեղեկացրել է միջուկային հարցերով Իրանի բանագնաց Ռեզա Նաջաֆին։

 Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, սակայն պաշտոնյան չի բացառել, ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների մի մասը կարող է թուլացվել արդեն դեկտեմբերի վերջին։

 Դրան ի պատասխան Իրանը պետք է երկկողմանի համաձայնության շրջանականերում կես տարով դադարեցնի իր վիճահարուց միջուկային ծրագրի զարգացումը։

Նույն շարքից