Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

analitik.am

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար և շնորհավորել Գաբրիել Ղազարյանին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Գ. Ղազարյանը նախկինում եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար և քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտներում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ Նիկոլ Փաշինյանի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:

Նույն շարքից