Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարության մասին

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ամերիկյան հարաբերությունները և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել Միացյալ Նահանգների դեսպան պարոն Միլսին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը՝ ԱՄՆ դեսպանատունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցություն է ցուցաբերել հայաստանյան որոշ խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ, դեսպանը խոսել է ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու մասին՝ առանց կաշկանդվածության: Իբր այդ ամենը եղել է արդարացված  և անհրաժեշտ այն բարի նպատակի համար, որը Հայաստանում կստեղծի ավելի արդար և թափանցիկ հասարակություն», -ասել է Զախարովան:

Զախարովան հավելել է նաև, որ Միլսը հրաժեշտի իր ուղերձում Հայաստանի քաղաքացիներին ցանկացել է, որպեսզի նրանք «վերահսկեն կառավարության գործունեությունը» և ԱՄՆ-ի լրացուցիչ միջոցների մեծ մասը կաջակցի Հայաստանում քաղաքացիական հասարակությանը:

Նույն շարքից