Քաղաքական 

Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է երկուստեք իրականացված կոնկրետ ծրագրերը և ընդգծել, որ հարկավոր է ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ ընդգրկելով նոր ուղղություններ: Հայկ Մարությանը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի նոյեմբերին Երևան նախատեսվող այցը հնարավորություն կտա տեղում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են փոխգործակցության ընդլայնումը կրթական, մշակութային ու քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից