Հասարակություն գլխավոր 

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը

Ստամբուլում 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

«Ստամբուլի աչք»,«100-ամյակի լավագույն լուսանկարիչ» համարվող հայազգի լուսանկարիչը բազմաթիվ  միջազգային մրցանակների է արժանացել: Նա լուսանկարել է այնպիսի հսկաների, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Վիլյամ Սարոյանը:

Գյուլերն 90 ամյակը բոլորել էր օգոստոսի 16-ին:

Նույն շարքից