Քաղաքականություն 

Վրաստանը պատմականորեն Եվրոպայի մաս է. Վրաստանի նախագահ

analitik.am

Վրաստանը պատմականորեն Եվրոպայի մաս է, մենք շարունակելու ենք այն ճանապարհով ընթանալ, որը մեզ հնարավորություն կտա մոտակա ժամանակներին դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ, ոչ միայն մշակութային, այլև քաղաքական տեսանկյունից, -Եվրոնյուզի եթերում ասել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա հայտարարել է, որ Եվրոպայի մեծացումը ամբողջ աշխարհն ավելի անվտանգ կդարձնի: «Ավելի շատ անվտանգության մեջ կգտնվեն տարաշրջանը և Ռուսաստանի հարևանները»,-հայտարարել է Մարգվելաշվիլին: Վրաստանի ախագահը նաև նշել է, որ Վրաստանը՝ որպես Եվրոպայի պատմական մաս, օրերից մի օր վերջնականապես թե´ մշակութային, թե´ քաղաքական առումներով կընդգրկվի այդ ընտանիքի մեջ: Մարգվելաշվիլին նաև ընդգծել է, որ քաղաքակիրթ, տնտեսապես ուժեղ, ժողովրդավարական, եվրոպական Վրաստանը և եվրոատլանտյան Վրաստանը վտանգավոր չեն՝ հավելելով, որ դա նշանակում է՝ ավելի կայուն սահմաններ և ավելի կայուն հարևանություն: 

Նույն շարքից