Քաղաքական 

Ֆրանսիայում բնակչությունը բողոքում է ռասիզմի և ֆերմերային նոր օրենքի դեմ

Ֆրանսիական մայրաքաղաքում մոտ 25.000 մարդ մասնակցել է ռասիզմի դեմ բողոքի ցույցին: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդել է ցույցի կազմակերպիչ Մարդկանց իրավունքների լիգայի նախագահ Պիեր Տարտակովսկին:

Ցույցի հիմնական պատճառներից մեկը դարձել է արդարատության սևամորթ նախարար Քրիստիան Տոբիրի դեմ պրոռասիստական կազմակերպությունների հարձակումները:

Բողոքի ցույցեր են ընթանում նաև Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետանում: Այս ցույցերի պատճառ է դարձել նոր ֆերմերային օրենքի ներմուծումը: Արդյունքում՝ ցուցարարներին հաջողվել է հավաքել օրենքին դեմ մոտ 40.000 մարդու ստորագրություն:

Այս անգամ ցույցերի հիմնական պատճառ են դարձել բնապահպանական հարկը, որը կառավարությունը մտադիր է ներմուծել 2014 թվականից, ինչպես նաև՝ Եվրամիության գյուղատնտեսական սուբսիդիաների բարեփոխումը: 

Նույն շարքից