Հասարակություն գլխավոր 

20 զոհ, որից 11-ը՝ անչափահաս. Կերչում ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը հայտնի է

Կերչի քոլեջում հոկտեմբերի 17-ի տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի: Զոհերից 15-ը երեխաներ են, որոնցից 11-ը՝ անչափահաս: Մյուս 5 զոհերը քոլեջի աշխատակիցներն են: Մարդկանց մեծ մասը զոհվել են, հրազենային վնասվածքներից:

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, բոլոր զոհերի ինքնությունն արդեն հայտնի է: Ինչ վերաբերում է ավելի քան 50 վիրավորներին, ապա նրանցից 5-ը կոմայի մեջ են:

Հիշեցնենք, որ ահաբեկիչը նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է, ով նախ պայթյուն է իրականացրել քոլեջում, ապա իր մոտ եղած զենքով կրակ բացել նրանց վրա, ում հանդիպել է:

Ոստիկանությունում Ռոսլյակովի հայրը պատմել է, որ որդին ընկերներ չի ունեցել, տարված է եղել համակարգչային խաղերով, չի խոսել քոլեջում իր ուսման մասին:

Ղրիմում 3-օրյա սուգ է հայտարարվել:

 

Նույն շարքից