Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝          28.00C (1997 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              1.00C (2007 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝           13.30C

 

Նույն շարքից