Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ` Գեղանիստ գյուղում. Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

analitik.am

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:20-ին «911» ծառայությանը տեղեկություն  է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում և ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 19:29-ին:

Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 200 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից