Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մտադիր է իր տխրահռչակ սև ցուցակում ընդգրկել երեք լրագրողներին, ովքեր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին այցելել են Արցախ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հարևան երկրի ԱԳՆ-ին:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Ժան Քուշներին, Ֆրանսուա Դոստին և Հադիջա Ռիդուային:
Ավելի վաղ Ադրբեջանը սև ցուցակում էր ընդգրկել նաև այն ռուսաստանցի կանանց, ովքեր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էին Արցախ: