Հասարակություն Բարի օր 

Էրդողանը ցավակցություն է հայտնել հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապացությամբ

Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։

Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  Էրդողանը Գյուլերի մասին ասել է․

«Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել էր «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին արժանացած պոլսահայ Արա Գյուլերը։

Աղբյուր`    Haberler

Նույն շարքից