Հասարակություն 

Ամերիկացիներն ապացույց ունեն, որ սաուդյան արքայազնը կապ ունի լրագրող Հաշկաջիի սպանության հետ

Ամերիկյան հետախուզությունը մի շարք ոչ ուղիղ ապացույցներ է հայտնաբերել, որոնք վկայում են այն մասին, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը կապ ունի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության հետ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ը հետախուզությունը մի քանի նամակներ է հայտնաբերել, որոնք վկայում են այն մասին, որ սաուդյան պաշտոնյաները քննարկել են լրագրողին ձերբակալելու պլանը: Հոդվածի հեղինակները մատնանշում են այն հանգամանքը, որ կասկածյալների թվում են նաև արքայազնի անվտանգության աշխատակիցները:

Ամերիկյան հետախուզությունը դեռ չի պարզել՝ տվել է արդյո՞ք արքայազնը լրագրողին սպանելու հրամանը, թե մտադիր է եղել առևանգել վերջինիս և տեղափոխել հայրենիք: Ամեն դեպքում քիչ հավանական է, որ իրականացված օպերացիան եղել է առանց արքայազնի իմացության:

Նույն շարքից