Հասարակություն 

Սաուդցի լրագրողի սպանության կասկածյալներից մեկը մահացել է ավտովթարի արդյունքում

Թուրքական  Yeni Şafak թերթը գրում է, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մեջ կասկածվողներից մեկը մահացել է ավտովթարի արդյունքում: Վթարը տեղի է ունեցել Էր Ռիյադում:

Պարբերականի տեղեկություններով, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի լեյտենանտ Մեշալ Սաադ Էլ Բոստանին Թուրքիա մեկնել էր հոկտեմբերի 2-ին: Նա եղել է այն 15 հոգանոց պատվիրակության կազմում, որին կապում են լրագրողի անհետացման հետ:

Տեղի ունեցած ավտովթարի մասին մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից