Քաղաքական գլխավոր 

ՀՀ ԱԳ նախարարի մտահոգիչ պատասխանը ԼՂ հակամարտության վերաբերյալ

Մեր խոսնակն այդ մասին ասել է, մեր դիրքորոշումը հայտնի է, արտահայտված է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ առանց հողերի մի մասի վերադարձի ԼՂ հակամարտության կարգավորում չի լինի. «Վերջին անգամ ես խոսել եմ շաբաթվա սկզբին Լյուքսեմբուրգում, առավել ևս վարչապետն արտահայտվել է դրա մասին»:

Հարցին, թե տեսնում է արդյո՞ք տողատակեր, ենթատեքստեր դեսպանի հայտարարության մեջ, նախարարը նշել է, որ հայկական կողմն աշխատում է իր դիրքորոշումների շրջանակներում. «Բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում և շարունակելու ենք անել այն, ինչ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում»:

Հարցին, թե դեսպանի հայտարարությունն իր համար անակնկալ է եղել արդյո՞ք, նախարարը նշել է, թե անակնկալների մասին չի ցանկանում խոսել, որովհետև անակնկալներ ամեն օր լինում են:

Ինչ վերաբերում է հարցին, թե բացառում է արդյո՞ք ինքը, որ մի օր բանակցությունների սեղանին կհայտնվի փաստաթուղթ՝ հող՝ խաղաղության դիմաց բովանդակությամբ, նախարարը հայտարարել է՝ չգիտեմ Ձեր հարցին ոնց պատասխանեմ։

Նույն շարքից