Առողջապահություն Հասարակություն 

Շնորհակալություն Լևոն Ալթունյանին. Առողջապահության նախարարը շնորհակալ է իր նախորդին

analitik.am

Մենք երբեք չեն հերքել, որ համաձայնագիրը կնքվել է նախկին նախարարի և Չինաստանի Առևտրի նախարարության միջև: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով Չինաստանի կողմից Հայաստանին նոր սերնդի շտապ բուժօգնության 200 մեքենա նվիրելու մասին:

Ամեն դեպքում նախարար Թորոսյանը նշել է, թե պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է միջպետական համաձայնագրի, և անձերը կապ չունեն. «Հիմա ես էլ եմ բազմաթիվ համաձայնագրեր կնքում, որոնք կարող են իրագործվել իմ պաշտոնավարումից հետո: Դա չի նշանակում, որ այն միայն իմ ձեռքբերումն է: Դա երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացում է»:

Խոսքի վերջում Թորոսյանը շնորհակալություն հայտնց Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին նման համաձայնագիր կնքելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվել է շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա:

Նույն շարքից