Քաղաքական 

Արփինե Հովհաննիսյանը Թոմաս Մայր-Հարթինգի հետ խոսել է հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Նույն շարքից