Հասարակություն Սպորտ 

«Բարսելոնայի» առաջատարները պատրաստ են ետ ընդունել Նեյմարին

analitik.am

«Բարսելոնայի» նախագահը թիմի առաջատարների հետ քննարկել է Նեյմարի հնարավոր վերադարձի հարցը: Բարտումեոն ցանկացել է լսել վերջիններիս կարծիքը, թե ինչպես են նրանք վերաբերվում 2017 թվականին ՊՍԺ հեռացած բրազիլացու հնարավոր վերադարձին:

El Mundo Deportivo-ն պնդում է, որ կատալոնական գրանդում պատրաստ են ետ ընդունել 26-ամյա հարձակվողին: Ավելին՝ թիմի առաջատարները մինչ այսօր շարունակում են շփումները նրա հետ:

SER-ն իր հերթին գրում է, որ Նեյմարը պայմանավորվածություն ունի ֆրանսիական գրանդի հետ, որի համաձայն 2020 թվականի ամռանը կարող է հեռանալ 200 միլիոն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:

Նույն շարքից