Իրավական Հասարակություն 

Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունն ԱԺ քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի

analitik.am

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ,

Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի: Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ:

Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում:

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյան։

Ավելի վաղ մամուլում տարբեր հրապարակումների համաձայն, համաներումը տարածվելու էր Շանթ Հարությունյանի ու Սասնա ծռեր խմբի անդամների վրա։

Նույն շարքից