Քաղաքականություն 

Անժամկետ գործադուլ

analitik.am

Ուկրաինայի Տերնոպոլի, Լվովի և Իվանո-Ֆրանկովսկի շրջաններում անժամկետ գործադուլ է հայտարարվել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին:

 

Գործադուլի մասին որոշմանն արտահերթ նիստում աջակցել է Տերնոպոլի քաղաքային խորհուրդը. աշխատանքը դադարեցնելու խնդրանքով շրջանի բնակիչներին է դիմել քաղաքային խորհրդի ղեկավար Սերգեյ Նադալը:

Լվովի շրջանային խորհրդի ղեկավար Պյոտր Կոլոդին նույնպես կոչ է արել բնակիչներին գործադուլի անցնել:

 

Իվանո-Ֆրանկովսկի ղեկավար Վիկտոր Անուշկևիչուսն աջակցել է գործադուլը. նա և իր տեղակալները երկուշաբթի օրվանից մեկնել են արձակուրդ՝ առանց աշխատավարձը պահպանելու:

 

Այդ շրջանների իշխանությունները կոչ են անում բնակիչներին իրենց ձեռնարկություններում գործադուլի հանձնաժողովներ ստեղծել:

Միևնույն ժամանակ Կիևի քաղաքային վարչակազմի կայքում հաղորդվում է, որ իրենց ստորաբաժանումները, որոնք գտնվում են ակտիվիստների կողմից գրավված շենքից դուրս, աշխատում են նորմալ ռեժիմով:

Նույն շարքից