Հասարակություն 

Հայտնի լրագրողն առաջարկում է Ռուսաստանում վերականգնել մահապատիժը

Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովն առաջարկում է երկրում վերականգնել մահապատիժը:

«Արդեն վաղուց ժամանակն է, որ մահապատիժը վերադարձվի»,-հայտարարել է հեռուստահաղորդավարը:

Սոլովյովի խոսքերով, պետք է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, վերադարձնել մահապատիժը և վերջ տալ խաղերին: Նրա կարծիքով, Հարավ-արևելյան Ասիայում հենց մահապատժի շնորհիվ է հնարավոր եղել լուծել թմրամիջոցների խնդիրը:

Ռուսաստանում մահապատիժը չեղյալ է համարվել 1997 թվականին՝ այն բանից հետո, երբ 1996 թվակականին այդ երկիրն անդամակցեց Եվրոպայի Խորհրդին:

Նույն շարքից