Գլխավոր Տնտեսություն 

Հայերը բողոքի ակցիա են իրականացնում հայ-վրացական սահմանին

analitik.am

Հայ-վրացական սահմանին մի քանի տասնյակ հայաստանցի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցներն աջ ղեկով ավտոմեքենա ներկրողներն են, որոնց խոսքերով, այդ ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելված է եղել մինչև հոկտեմբերի 1-ը և իրենք տեղյակ չեն, որ այդ արգելքի ժամկետը երկարաձգվել է:

Հիմա մոտ 1500 ավտոմեքենա չի կարողանում մուտք գործել Հայաստան: Քաղաքացիները պահանջում են լուծում տալ իրենց հարցին:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարել էր, որ այսպես թե այնպես 2020 թվականից ԵԱՏՄ տարածքում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելվելու է, և հիմա իմաստ չկա Հայաստանում այդ մասով փոփոխություններ անելու համար:

Նույն շարքից