Հասարակություն Պատահարներ 

Երևանում այրվել են փայտյա կառուցատարրեր. փրկարարները դեպքի վայրում են

analitik.am

Հոկտեմբերի 18-ին, ժամը 12:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9/5 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:01-ին, մարվել՝ 13:18-ին: Այրվել են թիվ 1170 ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ և խոտածածկույթ՝ 50 քմ:

Նույն շարքից