Հոտեմբերի 18-ին Լիդիան ըկերության մեծ թվով աշխատակիցներ՝ մի քանի հարյուրի հասնող, բողոքի ակցիա էին կազմակերպել Վայոց Ձորի մարզպետարանի շենքի դիմաց: Նշենք, որ նրանցից շատերին «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն իսկ ուղարկել է աշխատանքից հեռացման ծանուցագրեր: Աշխատակիցները փորձում են որևէ կերպ լուծում տալ հարցին, քանի որ երկար ամիսներ չլուծվող խնդիրն արդեն իսկ իրենց մեծ վնասներ է պատճառել:
Աշխատակիցները հանդիպել են մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ, ով ասել է, որ կփորձեի որևէ կերպ լուծում տալ խնդրին:
Ցուցարարներն իրենց վրդովմունքն էին արտահայտում նոր կառավարության անտարբեր վերաբերմունքի մասով՝ նշելով, որ իրենք հույս ունեին, որ ժողովրդի աջակցությունը վայելող Փաշինյանի թիմն այս հարցում ավելի հետևողական կլիներ ու հարցը չէր հասնի արդկանց աշխատանքից ազատելուն: Բնակիչները նշել են, որ այս պայմաններում հարցի լուծման միակ տարբերակն իրենց համար արտագաղթելն է, քանի որ առանց աշխատանքի չեն կարող ապրել Հայաստանում: Նրանք վրդովված էին, թե ինչու կառավարությունը չի կարողանում լուծել Լիդիան ընկերության մուտքը փակած մի քանի հոգու հարցը, որոնցից շատերն էլ մարզի բնակիչ չեն. «Ինչա՞, չեն կարում մի քանիսի դեմն առնեն, որ ճամփեքը չփակեն: Եթե փաստ ունեն, թո՛ղ մեջտեղ հանեն, եթե էս ամեն ինչն ընդամենը մարդկանց վնասելու համար են անում, ուրեմն՝ պետքա պատասխան տան, կառավարությունը պետքա ճամփա փակողների հարցը լուծի»,- նշեց ցուցարարներից մեկը:
Նշենք, որ արդեն մի քանի ամիս է դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակել են մի խումբ մարդիկ, ինչի պատճառով Լիդիան ընկերությունը չի կարողանում անցնել իր բնականոն աշխատանքին, ինչի պատճառով այն կարող է ուղղակի դադարեցնել իր գործունեությունը ՀՀ-ում, դիմել միջազգային արբիտրաժային դատարան: Այս ամենի արդյունքում ոչ միայն մի քանի հարյուր մարդ կդառնա գործազուրկ, այլ նաև Հայաստանի հեղինակությունն անկում կունենա միջազգային շուկաներում, ինչի հետևանքով կարող են նվազել կամ առհասարակ որոշ ժամանակով բացակայել միջազգային ներդրումները: Հավելենք, որ մինչ օրս ՀՀ պատկան մարմինների կողմից չի ներկայացվել որևէ խախտում՝ արված Լիդիան ընկերության կողմից, ինչպես նաև չի կայացվել որոշում, որ Լիդիան ընկերությունը չպետք է գործունեություն ծավալի Հայաստանում: Բոլոր այն կարծիքները, թե իբր հանքի շահագործումը կարող է բնապահպանական վնասներ հասցնել գտնվում են ենթադրության տիրույթում, և սա այն դեպքում, երբ Լիդիան ընկերությունը ներկայացնում է փաստեր առ այն, որ կառավարում է բոլոր ռիսկերը: