Երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ձերբակալեցին և որևէ մեկը չէր մտածում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, դա հրաշք էր, որ տվեց, ես հայտարարեցի, որ մեր թիմով աջակցում ենք ԵԼՔ պատգամավորներին: Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի խոսքերով, ինքը պատգամավորներին ասել է, որ պետք է թույլ չտալ ԵԼՔ-ի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել. «Մենք այդ հարցը համպատասխան լուծեցինք»:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը և ստորագրված հուշագրին, Ծառուկյանը նշեց, որ դրանով Փաշինյանն ընդունել է, որ իրենք շարժման մասնակից են եղել:
Խոսելով դեկտեմբերին կայանալիք ընտրությունների և Փաշինյանի այն հայտարարության մասին, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատել՝ ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, դրանք տվել է կառավարման:
Հարցին, թե քանի օրենքի հեղինակ է, կամ համահեղինակ, Ծառուկյանը նշեց, որ լրագրողը կարող է գնալ նայել, որտեղ իր ստորագրությունը կա, այդ նախագծի մշակմանը մասնակցել է. «Լավ դու Ծառուկյանից խի ես էտքան վառված, տղա ջան: Ես քեզ վատ բան արե՞լ եմ»,-հայտարարեց Ծառուկյանը՝ դիմելով լրագրողին։