Քաղաքականություն 

Վրաստանը հերքում է վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում խնդիրների մասին լուրերը

analitik.am

Վրաստանը հերքում է վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում խնդիրների մասին լուրերը, մինչդեռ  Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են անցակետի ծանրաբեռնվածության ավելացման մասին՝ պայմանավորված վրացական ապրանքների էմբարգոյի վերացմամբ, գրում է Грузия online-ը։

 Ռուս սահմանապահների խոսքերով՝ ստեղծված իրավիճակը մարդկանց համար խնդիրների պատճառ է դարձել։ Նոյեմբերի 28-29-ից Վերին Լարսում սահմանը հատում են այն մեքենաները, որոնք բեռ չունեն և քիչ ժամանակ է պահանջվում մաքսազերծման համար։

 Վրացական կողմը նշում է, որ հսկիչ անցագրային կետում որևէ խնդիր չկա։

Վրաստանի Եկամուտների ծառայությունը հաղորդել է, որ ռուսական շուկայի բացվելուն զուգահեռ կառուցվել է «Կազբեկի» անցագրային կետը, որը հագեցած է ժամանակակից վերահսկման համակարգերով և չափանիշներով։

Անցակետով մեկ օրում կարող է անցնել 13.000 մարդ և 400 բեռնատար, իսկ էմբարգոյի շրջանում մեկ օրում անցակետով անցնում էր առավելագույնը 5.000 մարդ։

Նույն շարքից