Քաղաքական 

Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. Նիկոլ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է և դա ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնությունների արդյունք է: Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պահում է արդյոք ադրբեջանական կողմը Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ինչ վերաբերում է օպերատիվ կապին, Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. «Կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, իսկ եթե նրանց կողմից լինի՝ ինձ»:

Փաշինյանը նշեց, որ հրադադարի ռեժիմի ամեն խախտման դեպքում կապի մեջ չեն մտնում, դա լինում է ըստ անհրաժեշտության:

Նույն շարքից