ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը՝ Ջեննան Բուշ-Հագերը NBC-ի եթերում հայտարարել է, որ Սպիտակ տանն ուրվականներ կան, այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Ջեննան պատմել է, որ մի անգամ իր և քրոջ՝ Բարբարայի սենյակում լսել է 1920-ակաների երաժշտություն, ինչը կրկնվել է նաև մեկ շաբաթ անց: Նրա խոսքերով, ինքն այդ մասին հայտնել է Սպիտակ տան աշխատակիցներից մեկին, ով չի զարմացել:
Նախկին նախագահի դստեր կարծիքով, Սպիտակ տան ուրվականներն ընկերասեր են: