Հասարակություն Սպորտ 

Արդեն ավելի լավ եմ զգում. Մարկոս Պիզելլի

analitik.am

Հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստի մոտ, բարեբախտաբար, կոտրվածք կամ պատռվածք չկա, ուժեղ հարվածի հետևանքով ցավեր կային ծնկի հատվածում: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Մարկոսը խոսել է իր ինքնազգացողության մասին:

«Արդեն համեմատաբար լավ եմ զգում: Արդեն Ղազախստանում եմ և պատրաստվում եմ երկու օրվա ընթացքում մեկնել Բրազիլիա՝ ևս մեկ հետազոտություն անցնելու: Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ օգնել հավաքականին մոտակա խաղերի ընթացքում»:

Նույն շարքից