Պաշտոնական այցով Մոլդովայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպումից հետո երկու ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Youtube-ում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահը ննջում Իգոր Դոդոնի ելույթի ժամանակ։
Հետաքրքրական է, որ այս տեսանյութը որևէ թուրքական լրատվամիջոցում չի տեղադրվել։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեսանյութը հրապարակել է ուկրաինացի բլոգեր Միխաիլ Գոլուբը։
Ուշագրավ է նաև այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ քնում է։ Նմանատիպ դեպք էր պատահել նաև անցած տարի՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում։ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նույնպես չէր կարողացել հաղթահարել քունը։