Հոկտեմբերի 20-ին մեկնարկելու է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը: Ինչպես ավելի վաղ հայտնել է վերջինս, այցի շրջանակներում հանդիպումներ են լինելու գործընկերների հետ, որոնց ընթացքում առաջ են տարվելու ամերիկյան անվտանգային շահերը:
Այս պահին միայն հստակ հայտնի է, որ Բոլթոնի՝ Ադրբեջան կատարելիք այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին, իսկ թե երբ նա Հայաստանում ու Վրաստանում կլինի, տեղեկություններ չկան:
Ենթադրվում է, որ Հայաստանում ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ:
Analitik.am-ի տեղեկություններով, Բոլթոնի հետ հանդիպելու ցանկություն ունի նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջինս ամեն կերպ ցանկանում է հասնել նրան, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան իր հետ հանդիպմանը ժամանակ տրամադրի: Բոլոր փորձերը դեռ ապարդյուն են անցնում: